Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Ադրբեջանի ԱԳՆ-ն հետաքննում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ռուսաստանցի լրագրող Միխայիլ Մորտունինի այցի փաստը: «Ադրբեջանի ԱԳՆ-ն Մոսկվայում մեր դեսպանությանը հանձնարարել է հետաքննել այդ տեղեկատվությունը»,- ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` այսօր հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը:
Սեպտեմբերի 20-ին Rosbalt ռուսական տեղեկատվական գործակալությունը հրապարակել է Միխայիլ Մարտունինի «Հունվարին պաղած պատերազմը» հոդվածը, որում հեղինակն անդրադարձել է Արցախի Հանրապետության 20-ամյակին, արցախցիների առօրյային («Չար մարդկանց Ղարաբաղում ես այդպես էլ չհանդիպեցի».- հոդվածից), Ղարաբաղյան հակամարտությանը:
Հոդվածը սկսվում է այսպես. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշեց իր 20-ամյա` ոչ ոքի կողմից չճանաչված անկախությունը: Նույնիսկ Հայաստանը չի ճանաչում Ղարաբաղը` դա համարելով որպես փոխզիջում բանակցություններում: Այնումենայնիվ, Ղարաբաղը պետություն է: Պարզապես շատ անսովոր»: