|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում լրագրողները, որոնց ուղեկցում էր թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, ականատես եղան նոր ցուցադրությանը, որի գիտական հայեցակարգը մշակվել և իրականացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակազմի կողմից:
Թանգարանի մշտական ցուցադրության մեջ ամփոփվել են վերջին 7-8 տարիների հավաքչական աշխատանքի արդյունքում ձեռք բերված հազարավոր նորահայտ նյութեր: Դրանց մի մասը տպագիր է, մյուս մասը ներկայացվում է մուլտիմեդիայի՝ պրոյեկտորների և հպումով աշխատող էկրանների միջոցով:
Թանգարանային նոր ցուցադրական տարածքն ունի տասներկու սրահ՝ նախկին երեք սրահի փոխարեն: Հայկ Դեմոյանի բնորոշմամբ՝ վերջին մի քանի տարվա ընթացքում հնարավոր է դարձել Ցեղասպանության թանգարանի հավաքածուն կրկնապատկել բնօրինակ նյութերով, որոնք հատել են 90 հազարի սահմանը: Թանգարանում տեղ գտած հավաքածուն Հայոց ցեղասպանության պատմությանն առնչվող նյութերի ամենամեծ հավաքածուն է ամբողջ աշխարհում:
Տեղեկացնենք նաև, որ 2015 թվականի ընթացքում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ, աշխարհի 80-ից ավելի քաղաքներում կկազմակերպվեն ժամանակավոր ցուցադրություններ: