Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Կառավարության` սեպտեմբերի 1-ի որոշմամբ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը, որը Հայաստանի ամենախոշոր գիտական հիմնարկներից է, վերակազմավորվել է հիմնադրամի, ընդ որում` այդ հարցը ինստիտուտի աշխատակիցների հետ չի քննարկվել. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ռուբեն Մկրտչյանը:
Ինստիտուտի 130 գիտաշխատողներից 80-ը իրենց ստորագրությունն են դրել նամակի տակ, որում իրենց դժգոհությունն են հայտնել ինստիտուտի վերակազմավորման կապակցությամբ: Նամակն ուղարկվել է Հայաստանի նախագահին, վարչապետին եւ նախարարներին:
Վերակազմավորման պատճառն ինստիտուտը հիմնարար հետազոտություններով զբաղվող հաստատությունից կիրառական հետազոտություններով զբաղվող հաստատություն, մասնավորապես` միջուկային թերապիայի բժշկական կենտրոն դարձնելն է: Ըստ Ռ. Մկրտչյանի` գաղափարը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն է, ով էլ զբաղեցնելու է նորաստեղծ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը եւ արդեն իսկ ղեկավարում է ինստիտուտը:
Ինստիտուտի աշխատակիցներն այս խնդիրը լուծելու համար դիմել են նաեւ իրենց արտասահմանցի գործընկերներին. վարչապետին ուղղված նամակներ են ստացվել 100 հայտնի ֆիզիկոսների ստորագրությամբ, 20 երկրների 66 համալսարաններից եւ հետազոտական կենտրոններից: