Պատմաբան, ռազմական վերլուծաբան Մհեր Հակոբյանը գրում է.
«Հարգելի բարեկամներ
Գիտեմ, որ բոլորս հոգնած և լարված ենք, շատերս՝ կորստի ցավի զգացումով, բայց բոլորս էլ սպասում ու սպասում ենք՝ լավ լուրերի ակնկալիքներով:
Տեխնիկաս վերջնականապես շարքից դուրս եկավ, ինտերնետը շատ վատ է, դրա համար այսօր գրավոր ամփոփում կանենք, երբ կլինեմ հնարավորինս սեղմ: Եվ այսպես.
1. Ճակատ – տարածքային որևէ կործանարար, վատ կամ տրագիկ փոփություն ՉԿԱ, բայց նաև ընդգծված լավ, ազգին ուրախացնելու, թեթևացնելու մակարդակի բան չկա՝ նախորդ օրերի մեծ հաշվով լարված, ավելի մեծածավալոտ կրկնությունը:
2. Թշնամին արյունաքամ է լինում, բայց տղերքի համար էլ ՀԵՇՏ չէ: Կախվել են մեր փեշերից ճակատի ողջ երկայնքով, իսկ Ալիևն էլ, սա համարելով իր կյանքի գլխավոր պահը, գործի է դրել ԱՄԵՆ ԻՆՉ՝ կամ հաղթանակ, կամ կործանում սկզբունքով: Մենք չենք պարտվի, Ալիևը չի հաղթի, այսինքն իրեն, այսպես թե այնպես, մնում է կործանումը, սա չկասկածեք,
3. ՉՀԱՎԱՏԱՔ թիկունքում տարածվող վատ լուրերին, սա ենք կորցրել, նա ենք կորցրել, ՉՀԱՎԱՏԱՔ, այս մասին մանրամասն խոսել ենք: Ցավոք կան վատ մարդիկ, որոնք, այս կամ այն պատճառով հեռանալով ճակատից կամ գործելով հենց տեղում, թիկունքում դիտավորյալ վատ լուրեր են տարածում՝ ամենատարբեր նպատակներով,
4. ՉԵՄ ԽՈՍԻ հրադադարի կամ զինադադարի, դրա տարբերակների կամ հնարավորութունների մասին: Իմ կարծիքն ունեմ այդ ամենի մասին, բայց չեմ ասի, որովհետև իրադարձություններն այնքան են այդ առումով դինամիկ զարգանում, որ շուտով կիմանանք,
5. Պետք է ամուր լինենք՝ ուրախությունը փոխարինում է տխրությունը, լարումին հաջորդում է թուլացումը, ոչինչ, ժողովուրդ, նեռվեռի, ոգու ամրության կռիվ է, թուրքը կարծես փորձում է մեր ուժն ու դիմացկունությունը, սա հաշվի առեք,
6. Պետք է ՊԻՆԴ լինենք, տղերք ու աղջկերք, ՊԻՆԴ լինենք՝ մեր կռիվը ՉԻ ՎԵՐՋԱՑԵլ, նույնիսկ եթե հրադադար կամ զինադադար լինի: Փոխելով Կիպլինգի ասած և իմ կողմից շատ սիրված հայտնի տողերն, ասեմ՝ Когда все враги армян умрут, тогда только кончится наша война:
Էսա: Ես շատ կուզենայի ձեզ բոլորիդ՝ մեզ, լավ բաներ ասել, սակայն ես իմ խոսքի տեր մարդ եմ, ԵՐԲԵՔ, անկախ ամեն ինչից և ամեն տեսակի հարաբերութուններից, որևէ մեկի պրոպոգանդիստական գործիքը չեմ դառնա, սա հաշվի առեք, որովհետև այդ դեպքում կկորցնեմ հարգանքն ինքս իմ նկատմամբ: Եվ այսպես, առանձնակի լավ բաներ ձեզ չունեմ ասելու, ԲԱՅՑ լավի, նույնիսկ վերջնական լավի հույսեր այնուհանդերձ ԿԱՆ, սա ևս հաշվի առեք: Էսա…
Ոնց կասեր Մեսշչայնը՝ աղեղի պես լարված օր էր: Լավ լինենք, լավի սպասումով: Ու, հա պեխավոր ԵԶԶԶԶ, մեկա»: