|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Շեմա Գասանիան համարձակվել է հայրիկի գնած նոր ավտոմեքենայով շրջել Սաուդյան Արաբիայի Ջեդա քաղաքի փողոցներով` նախանձ ընկերուհիներին «ջիջիլ գցելու» համար: Բայց նա մոռացել էր, որ իրենց երկրում կինն իրավունք չունի մեքենա վարել:
Իրավախախտ կնոջը մի քանի օր ոստիկանությունում են պահել, իսկ հետո վճռել են, որ հանդուգն կինը պետք է մտրակի 10 հարված ստանա: Սակայն, ինչպես հայտնում է BBC-ն, Սաուդյան Արաբիայի թագավորը չեղյալ է հայտարարել դատավճիռը` զգուշացնելով, որ կինն այլեւս տղայական «խաղերի» հետեւից չպետք է ընկնի: