Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առավոտյան ՀՀ անկախության տոնակատարության ժամանակ բախում է եղել խաղաղ պայմաններում բանակում զոհված զինվորների հարազատների եւ ոստիկանների միջեւ: Իրենց երեխաների նկարները ձեռքներին մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտով անցնելիս որդեկորույս ծնողներին են մոտեցել քաղաքացիական հագուստով մարդիկ եւ ներկայացել որպես անվտանգության ծառայության աշխատակիցներ:
«Սկսեցին Լալայի ձեռքից քաշել, թե մի հատ էս կողմ անցեք: Լալան փորձեց հեռախոսով նկարել, ձեռքից խլեցին»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց զոհված սպա Արտակ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանը:
Ծովինարը սկսել է իր տեսախցիկով նկարահանել, սակայն փորձել են խանգարել նաեւ նրան. ստիպված տեսախցիկը դրել է պայուսակը, որը քիչ անց կարմիր բերետավորներից մեկը առգրավել է: «Ես էլ ասացի, ինչո՞ւ եք գողություն անում պայուսակիցս, օրինական պահանջ ներկայացրեք` ապարատը վերցնելու: Ցույց տվեցի Նյու Յորքի լուսանկարչական ինստիտուտի իմ բեյջը, որ լրագրող եմ, ու եթե չվերադարձնեն, խնդիրներ կունենան: Մի 15-20 րոպե պահեցին, հետո բերեցին` թե ոչնչի ձեռք չենք տվել, միայն դրանք ենք ջնջել»,- պատմեց Ծ. Նազարյանը:
Հարցին, թե զոհված զինվորականների հարազատներն ի՞նչ ակցիա էին ցանկանում անցկացնել, նա պատասխանեց, թե աղմուկ բարձրացնելու նպատակ չեն ունեցել, որոշել էին միայն լուռ կանգնել եւ ցույց տալ, որ իրենց տղաներն էլ այդ անկախությունից մասուբաժին ունեն, ու նրանք էլ այդ բանակի մի մասն են:
© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։