կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-28 19:14
Առանց Կատեգորիա

Եվ փրկեա զմեզ ի չարե...

Եվ փրկեա զմեզ ի չարե...

Այսօր Արաբկիրի թեմի հոգեւոր հովիվ Բաբկեն քահանա Հայրապետյանը լրագրողների հետ խոսեց վերջերս աղանդավորական շարժումներիազդեցությամբ տեղի ունեցած ինքնասպանությունների մասին, սակայն քահանայի հետ «Երկիր»-ի զրույցը եկեղեցի-պետություն-հասարակությունհարաբերությունների մասին էր:

- Տեր հայր, ինչպե՞ս եք վերաբերում տեսակետին, որ հայոց եկեղեցին ավելի հզոր էր, երբ պետականություն չկար, եւեկեղեցին էր կատարումպետության գործառույթները:

 

- Ժամանակին եկեղեցին ստիպված էր իր վրա վերցնել, ասենք, կրթության եւ գիտության նախարարության դերը, սոցիալական նախարարությանդերը, բանակի, միջազգային հարաբերությունների` արտաքին գործերի նախարարության գործառույթները, եւ իր գործը` հովվությունն ուԱվետարանի քարոզչությունը թողած, զբաղվում էր իր ուսերին մնացած այդ բեռով: Թերեւս, դա նպաստեց, որ մեր եկեղեցու դերն ունշանակությունը բարձրանա: Բայց այսօր, փառք Աստծո, մեր եկեղեցին առավելապես իր կոչման մեջ է եւ ավելի հոգեւոր վիճակի մեջ է, քաներբեւիցե` վեհափառի գլխավորությամբ:

- Եկեղեցին ժամանակին  նաեւ ֆինանսական գործառույթ ուներ, հետեւաբար կարելի՞ է ասել, որ նյութապես էլ ավելի լավվիճակում էր:

 

- Այո՛, ունեցել ենք տասանորդի գաղափարը, որ հիմնավորված էր Աստվածաշնչով. ամեն մարդՙ գործարար թե շինական, ինքն իր բերք ու բարիքի, գումարի տասանորդն էր տալիս: Եկեղեցին ուներ իր ֆոնդը եւ, ըստ ծխերի, ծխատեր քահանաներին վարձատրում էր:  Նրանք էլ, ըստ իրենցվարձատրության, մտնում էին իրենց ծխական տներն ու կատարում բոլոր խորհրդակատարությունները: Ծխատեր քահանաները  կանոնավորվարձատրվում էին: Եվ այդպես դարեր շարունակ: Բայց Խորհրդային միության տարիներին այդ համակարգն ամբողջությամբ քանդվեց, եւ այսօր, ցավոք, չի վերականգնվել: Արտասահմանում վերականգնվել է, այնտեղ ուրիշ կարգեր են. պետությունն է վարձատրում քահանային, բայց մեզ մոտ, ցավոք, այդպես չէ:

- Ուզում եք ասելՙ  դա՞ է պատճառը, որ եկեղեցու սպասավորները  hիմա հաճախ բիզնեսով են զբաղվում:

 

- Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ: Բայց եթե քահանան ունի մեծ ընտանիք, երբ ինքը արժանապատիվ ապրելու կարիք ունի, որովհետեւԱստծո ծառան է, հնարավոր է զավակների միջոցով, ընկերների միջոցով  ինչ որ բաներ ձեռնարկի: Դա նորմալ է:

- Բիզնեսով զբաղվելը չի՞ ազդում եկեղեցու սպասավորի մյուս գործառույթների վրա: Եվ եկեղեցու, եւ հոտի մեջ առկախնդիրները, աղանդավորներիթվի ավելացումը նաեւ չի՞ պատճառաբանվում այն հանգամանքով, որ հոգեւորականն իր գործըթողած, այլ գործերով է զբաղվում:

 

- Այդպես չենք կարող ասել, որովհետեւ հոգեւորական լինելը կոչում է: Եթե ինքը Աստծո կանչով է եկել, ապա  իր էներգիայի, ուժի մեծագույն մասըկնվիրի իր ծառայությանը: Եթե ինքը կոչումով է եկել, ուրիշ ինչով էլ զբաղվի, իր մեջ դատարկություն կզգա: Դա հոգեւոր վիճակ է, դա խորհուրդ է, եւ եթե ինքն այդ քաղցրությունն ունի, անպայման կնվիրվի իր գործին, որովհետեւ դրանից մեծ ողորմածություն եւ վարձատվություն` իր համար  չկա:

- Լավ, այդ դեպքում ինչո՞ւ են մերօրյա  հոգեւորականները շռայլ կյանքի ձգտում:

 

- Ո՛չ, բոլորի համար  չենք կարող ասել:

- Բայց կան, չէ՞, նման հոգեւորականներ:

 

- Չեմ կարող ասել, ես չեմ ճանաչում նման մարդկանց...

- Բա՞ Կճոյանը,  հայր Կոմիտաս Հովնանյանը...

 

- Եվ փրկեա մեզ ի չարե, զի քո է արքայություն եւ զորություն եւ փառք, հավիտյանս, հավիտենից, ամեն....

 

Մարիա ԿԱՐԱԹՈՐՈՍՅԱՆ