|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Նախորդ օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Մինաս Ավետիսյանի որդի Արման Ավետիսյանի` Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի դեմ ներկայացրած հայցի նախնական դատաքննությունը:
Որմնանկարչի որդին դատի է տվել Լեւոն Բարսեղյանին` «պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման, հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցման, պատճառված վնասի հատուցման պահանջով»:
Հայցվորի շահերի ներկայացուցիչ Անի Խլղաթյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք ներկայացրել են նյութական պահանջ` 200.000 դրամի չափով եւ 2 մլն դրամ` վիրավորանքի եւ զրպարտության համար: Ըստ նրա` Բարսեղյանը վիրավորել է նաեւ իր վստահորդի տղամարդկային արժանապատվությունը:
«Ասպարեզ» ակումբի նախագահը չի ընդունում հայցը:
Նշենք, որ երեկ դատական նիստի արդյունքում պարզվեց, որ asparez.am կայքում տեղադրված ոչ բոլոր հրապարակումներն են պատկանում Բարսեղյանի գրչին: