Պարո՛ն Եղոյան, 2018-ին Դուք էիք իշխանության, մե՞նք պետք է ասեինք՝ ինչ անել։ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ասում էր՝ սեղանին ինչ փաստաթուղթ էլ լինի, ինքն այդ մասին ասելու է ժողովրդին․ ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության Ագնեսա Խամոյանը, ինչից հետո իշխանական պատգամավոր Արման Եղոյանը վրդովվեց և սկսեց տեղից ռեպլիկներ անել: Արդյունքում՝ նկատողություն ստացավ:
«Երեք տարի շարունակ Դուք չեք խոսել ժողովրդի հետ, չեք ասել՝ ինչ եք բանակցում: Բանակցային գործընթաց է տեղի ունեցել և արդեն փաստ է, որ ժողովրդից գաղտնի եք պահել»,- ասաց Խամոյանը: