|
Փոխարժեքներ
22 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.86 |
| EUR | ⚊ | € 426.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1746 |
| GBP | ⚊ | £ 493.85 |
| GEL | ⚊ | ₾ 137.65 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Գործող կառավարչի տրամաբանությամբ՝ 30 տարի հնամաշ զինտեխնիկա ու սպառազինություն է եղել, բայց Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ չի սկսել։
Սակայն, չգիտես ինչու, պատերազմը սկսվել է հենց այն ժամանակ, երբ ինքն էր վարչապետ։
Երևի ոչ ժամանակակից տեխնիկայի գործոնն է ստիպել կապիտուլյանտին, որ այն մաս-մաս 2020-ին ու 2023-ին որպես ավար հանձնվի Ադրբեջանին։
Երևի դրա ոչ նորագույն լինելու հանգամանքն է պատճառ դարձել, որ ժամանակին այդ տեխնիկայի տեղակայման վայրը չփոխվի, և այն Ադրբեջանի համար հեշտ թիրախ դառնա։
Դե, ասել ես՝ մինչև վերջ ասա․ իսկ ինչո՞ւ իշխանություն ստանալուց հետո փոխեցիր սպառազինության պլանները, ինչո՞ւ 2018-2020 թվականներին գնեցիր այնպիսի սպառազինություն, որը կամ ըստ նշանակության չկիրառվեց (ՍՈւ-30), կամ էլ 70-ականների կիսատ-պռատ հորդանանյան ՀՕՊ ՕՍԱ-ԱԿ համակարգեր էին։
Նիկոլ, քո նման «վատ պարողին» միշտ էլ երաժշտությունն է խանգարելու, և եթե հայկական բանակը նույնիսկ վերջին սերնդի զինտեխնիկայով համալրվի, ապա այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարությունը դա էլ բարեհաջող «կթաղի»»։