Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ներկայիս Թուրքիայի Մերսին նահանգի Չամլըյայլա գավառում ավերակ վիճակում գտնվող` Կիլիկիայի հայկական Օշինի դղյակը (թուրք. անվանումը` Սինապի ամրոց) վերականգման կարիք ունի. հաղորդում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ` սույն հայկական միջնադարյան դղյակը 10-րդ և 11-րդ դարերում հայերի կողմից գործածվել է պաշտպանական նպատակներով, սակայն ներկայում ավիրված վիճակում է: Տեղի բնակիչներն անհանգստանում են, որ դղյակը շուտով լիովին կվերանա:
Թուրքիայի քաղաքացիները պահանջում են վերականգնել այն զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով: Այսպես` Անկարայից Ադանա այցելած Իզզեթ Քյոքենը նշել է. «Ամրոցը ողբալի վիճակում է: Երեխաներս ցանկացան տեսնել այն, բերեցի, բայց լրիվ քանդված է: Վախենում եմ ներս մտնել: Անհանգստանում եմ, թե երեխաներիս վրա քար կընկնի»:
Ընտանյոք հանդերձ ամրոցը տեսնելու եկած Սյուլեյման Քարաբելենն էլ պահանջել է, որ վերանորոգման աշխատանքները հնարավորինս շուտ սկսվեն:
Թարգմանեց Մելինե Անումյանը