|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանի` նյույորքյան Sofitel հյուրանոցի սպասուհի Նաֆիսատու Դիալոյին բռնաբարելու գործով հետապնդումը կարող է դադարեցվել. վկայակոչելով Մանհեթենի դատախազության աղբյուրը` տեղեկացնում է New York Post-ը:
Ըստ թերթի` օգոստոսի 23-ին հերթական դատավարության ժամանակ շրջանային դատախազությունը հավանորեն հանդես կգա Սթրոս Կանի դեմ մեղադրանքը հանելու միջնորդությամբ, քանի որ այն ապացուցել հնարավոր չէ միակ վկայի` տուժած սպասուհու` վստահություն չներշնչող ցուցմունքների պատճառով: Միջնորդության մեջ ներկայացվելու են նաեւ գործի` դեռեւս չհրապարակված մանրամասները, որոնք նոր հարցեր են առաջացնում սպասուհու ցուցմունքների կապակցությամբ. գործի հետաքննության ընթացքում Նաֆիսատու Դիալոն բազմիցս ստել է ոստիկանությանը եւ դատարանում:
Նման միջնորդությունները շատ հազվադեպ են լինում ամերիկյան դատավարության պրակտիկայում եւ, որպես կանոն, բավարարվում են դատավորների կողմից, հետեւաբար Դոմինիկ Սթրոս Կանը, հավանորեն, շուտով Ֆրանսիա կվերադառնա: