|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Վանի շրջանում գտնվող պատմական Սարդուրիխինիլի քաղաքի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է երեխայի կմախք։ Երեխայի ձեռքերին հայտնաբերվել է վիշապի գլխով թևնոց, ինչպես նաև տարբեր աքսեսուարներ պարանոցին։
Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ գտածոները 2750-ամյա պատմություն ունեն։
Նշենք, որ ներկայումս Չավուշթեփե անունը կրող հնավայրը հայոց պատմագիտության մեջ հայտնի է Հայոց ձոր, Հայկաբերդ, Սարդուրիխինիլի անուններով։ Ըստ ավանդույթի՝ Հայկ նահապետը Հայոց ձորում է նետահարել Բելին՝ մ.թ.ա. 2492 թ. և այդտեղ կառուցել բերդ՝ իր անունով, իսկ այդ վայրն էլ համարվում է հայ ազգի կազմավորման տարածք։
Որոշ պատմիչների վկայությամբ էլ բերդը կառուցել է Սարդուրի Բ-ն։
![]()