կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-19 16:12
Առանց Կատեգորիա

Ադրբեջանում կանայք անպաշտպան են

Ադրբեջանում կանայք անպաշտպան են
Ռուսական «JanArmenian.ru» կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանում, ընտանեկան բռնության արդյունքում 2011 թվականի անցած ամիսների ընթացքում սպանվել է 109 կին: Բաքվում կայացած ընտանեկան բռնության հարցերի եւ դրա հետևեւնքով առկա սպանություններին նվիրված միջոցառման ժամանակ «Մաքուր աշխարհ» կանանց օգնության հասարակական միավորման ղեկավար Մոհրիբան Զեյնալովը հայտարարել է, որ այս տարի 173 կին տան անդամների կողմից ենթարկվել են դաժան բռնությունների, որոնցից 57-ը՝ հոգեբանական խնդիրների արդյունքում ինքնասպանություն են գործել, ինչը կապված է ընտանիքում առկա բռնությունների հետ: Զեյնալովը նաեւ փոխանցել է, որ 2010թ Ադրբեջանում ընտանեկան բռնության մասին ընդունված օրենքը նախատեսում է այնպիսի կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, որի արդյունքում ընտանիքներում հիմնովին կվերանան բռնությունները: "Ադրբեջանում ընտանեկան բռնությունների կանխարգելման միջոցառումները որոշ դեպքերում ճիշտ չեն կատարվում, որն էլ առիթ է հանդիսանում, որ Ադրբեջանցի տղամարդիկ, որոնք բռնության են ենթարկում իրենց կանանց կամ երեխաներին մնում են անպատժելի",- ասել է Մոհրիբան Զեյնալովը: