Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անցած տարեվերջին նախագահականը շտապեց Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականը բացատրել վերջինիս` պաշտոնյային ոչ հարիր վարքագիծ դրսեւորելու հանգամանքով: Եվ դա այն դեպքում, երբ քաղաքապետը, ըստ Սահմանադրության, նախագահից որեւէ կախվածություն չուներ: Բայց եւ այնպես, պաշտոնական ինչ-որ բացատրություն հնչեց:
Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականից անցել է արդեն 5 օր: Եվ չնայած կադրային այս փոփոխությունն ուղղակիորեն առնչվում է հանրապետության թիվ մեկ պաշտոնյայի անմիջական շրջապատին, սակայն նա առ այսօր ոչ միայն որեւէ կերպ չի ներկայացրել կատարվածի պատճառները, այլեւ չի անդրադարձել մամուլում եւ սոցիալական ցանցերում հնչող հակասական, հաճախ անհեթեթության հասնող մեկնաբանություններին: Հերթական անգամ հասարակությունը կայացվող քաղաքական, կադրային կարեւորագույն որոշումները ստիպված է լինում պայմանավորել տարածվող բամբասանքներով, այս կամ այն շահագրգիռ շրջանակների կողմից շրջանառության մեջ դրվող վարկածներով:
Սա ոչ միայն զուտ մանիպուլատիվ նպատակներ հետապնդող երկակի ստանդարտների կիրառման, այլեւ կայացվող որոշումների համար հանրության առջեւ պատասխանատվության եւ հաշվետվողականության սկզբունքի թերագնահատման արտահայտություն է: