կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-27 16:57
Իրավական

Թքած ունեն ադրբեջանցիների կարծիքի վրա

Թքած ունեն ադրբեջանցիների կարծիքի վրա

Մինչ Ադրբեջանը շարունակում է իր հիստերիան՝ Ղարաբաղ այցելողների հետ կապված, ու հայտարարում, թե նրանց առաջ կփակվեն բոլոր դռները, եւ ադրբեջանցիների համար նրանք կլինեն Persona non grata, իտալացի քանդակագործները շարունակում են Արցախի Շուշի քաղաքում ստեղծել իրենց նոր գործերը։

Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում հուլիսի 18-ին մեկնարկած «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումի իտալացի մասնակիցներին չի էլ հետաքրքրում, թե Ադրբեջանն ինչ է հայտարարում եւ ինչպես կվերաբերվի իրենց այցին։ Նրանք շարունակում են իրենց աշխատանքները, որոնք արդեն ավարտին են մոտենում. քանդակագործներն իրենց ստեղծագործությունների վերջին հղկումներն են անում։

Վաղը  կկայանա սիմպոզիումի փակումը։