Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը: Դատարանն այս նիստի ընթացքում շարունակեց լսել Պերմյակովի նախաքննական ցուցմունքները. հայտնում է armradio.am-ը:
Ըստ ցուցմունքներից մեկի` նա խնդիր չի ունեցել ռազմաբազայում` ո'չ հրամանատարների, ո'չ զինվորների հետ, խնդիր չի եղել նաև տանը, բնակության վայրում: Ծառայության վայրը լքելու միակ պատճառը եղել է կարոտը: Զենքն իր հետ վերցնելով` Պերմյակովը նպատակ է ունեցել հագուստ ու որոշակի գումար ձեռք բերել: Իր մտադրության մասին որևէ մեկին չի տեղեկացրել: Քննիչների այն հարցին, թե տեղյա՞կ է Հայաստանի և Ռուսաստանի հեռավորության մասին, Պերմյակովը պատասխանել է, որ տեղյակ է, իսկ հասնել մտադիր էր որևէ բեռնափոխադրամիջոցի օգնությամբ:
Այն հարցին, թե Գյուրիում ինչպե՞ս է քայլել` ինքնաձիգը ձեռքին, Պերմյակովը պատասխանել է, որ այն թաքցրել է ձմեռային բաճկոնի տակ: «Կարծում էի` կկարողանամ հասնել Չիտա, իսկ այնտեղ, ենթադրում էի, ոչ ոք չի գտնի: Ես նպատակ չունեի սպանություն կատարելո պարզապես ցանկանում էի վախեցնելով քաղաքացիական հագուստ ու որոշակի գումար ձեռք բերել»,- նշել է նա:
Հարցին, թե ինչո՞ւ է հանցանքը կատարելուց հետո դեպքի վայրում թողել զենքը, սաղավարտը, հագուստը, Պերմյակովը պատասխանել է, որ ծանր էին:
Ի դեպ, նա նաև նշել է, որ մինչև Ավետիսյանների բնակարան մտնելը մոտ հինգ րոպե ուժեղ թակել է դուռը, բայց երբ արձագանք չի եղել, իր մոտ եղած դանակի օգնությամբ պատուհանի ապակին հանել ու ներս է մտել:
Քննիչների հարցին, թե ինչո՞ւ այդ արարքից հետո մեղայականով չի ներկայացել, Պերմյակովը պատասխանել է, որ վախեցել է քրեական պատասխանատվությունից:
Նա նշել է, որ Ավետիսյանների տան մոտ, ինքնաձիգը ձեռքին, իրեն մի մարդ է տեսել, բայց ոչինչ չի ասել:
Շարունակությունը` այստեղ: