կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-07 23:56
Հասարակություն

ՀՀ ԶՈՒ հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքը գնահատվել է բարձր

ՀՀ ԶՈՒ հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքը գնահատվել է բարձր

Զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով 1-ին զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի անձնակազմի հետ սեպտեմբերի 7-ին անցկացվել են համալիր մարզումներ:  Ստուգվել են անձնակազմի պատրաստության աստիճանը, նշանակետերի արտապատկերման, բաշխման և պայմանական հակառակորդի թիրախների խոցման ունակությունները:

2-րդ զորամիավորումում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում սեպտեմբերի 5-ին իրականացվել են քարտեզի վրա տեղանքի ուսումնասիրման և կողմնորոշման աշխատանքներ:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա.  Հարությունյանը ներկայացրել է վերադաս հրամանատարությունից ստացած մարտական առաջադրանքների վերաբերյալ կայացված որոշումները և տվել համապատասխան հանձնարարականներ: 

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի օգնական, գեներալ-մայոր Կ.Մուրադյանը բարձր է գնահատել զորավարժության ընթացքը և հրամանատարական կազմի պատրաստվածությունը։

5-րդ զորամիավորման N զորամասում սեպտեմբերի 5-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։

Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են հերթափոխում ընդգրկված անձնակազմի սպառազինությունը, հանդերձանքը և պատրաստվածության աստիճանը։ Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, տրվել են ծառայության կազմակերպման ցուցումներ, ստուգվել է դիրքերի ավագների մարտական փաստաթղթերի առկայությունը: