|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մեր տեղեկություններով` ՀՀ ֆուտբոլի հավաքականի հաղթանակը Հայաստանում ուրախացրել է բոլորին, բացի տեղական շուկայում գործող բուքմեյքերական ընկերություններից:
Բանն այն է, որ բուքմեյքերներն ի սկզբանե չէին հավատում Հայաստանի հավաքականի հաղթանակին եւ գնահատել էին այն մոտ 8 գործակցով: Սպասվածին հակառակ, մեծ թվով հայաստանցի ֆուտբոլասերներ, առաջնորդվելով թերեւս ոչ այնքան էլ մասնագիտական կարծիքներով, այլ զգացմունքներով, խաղադրույքներ են կատարել Հայաստանի օգտին:
Խաղադրույքների մեծ հոսքը ստիպել է, որ գործակիցն իջնի, խաղի մեկնարկից առաջ ՀՀ հաղթանակի գործակիցը գնահատվում էր արդեն 6 գործակցով: Սակայն անգամ գործակցի նվազելուց հետո մեծ գումարների խաղադրույքներ են եղել: Արդյունքում` ֆուտբոլասերները շահել են թե' բարոյապես, թե' ֆինանսապես: