կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-13 13:20
Հասարակություն

Գերմանիայի դեսպանը թող 30 հազար դոլարը նվիրեր իրենց գեյերին. Արամ Սարգսյան

Գերմանիայի դեսպանը թող 30 հազար դոլարը նվիրեր իրենց գեյերին. Արամ Սարգսյան

Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Հայաստանում միասեռականների տարածման վտանգին, նշեց, որ որևէ մեկն այդ փոքրամասնություններին չի խանգարում «իրենց գործը կատարել», ոչ մեկը նրանց չի դատափետում, բայց նրանք անընդհատ ավելին են ուզում: Սարգսյանը հույս հայտնեց, որ Հայաստանում «Գենդերի մասին» օրենքը փոփոխության կենթարկվի: Ինչ վերաբերում է միասեռականներին աջակցող հկ-ներին Գերմանիայի դեսպանատան կողմից տրամադրած 30 հազար դոլարին, Արամ Սարգսյանը դեսպանին կոչ արեց այդ գումարը տրամադրել երիտասարդ և ավանդապաշտ ընտանիքներին: «Ինչո՞ւ են այդ գումարը այդ միասեռականներին տալիս: Նրանք ուզում են իրենց տեղը ունենան, ուզում են պառադներ անեն, քարոզչությամբ զբաղվեն, սա լայնածավալ հարձակում է հայկական ադաթների և արժեհամակարգի վրա: Թող նույն Գերմանիայի դեսպանը բարի լիներ այդ գումարը նվեր տար էնտեղի գեյերին, ի՞նչ գործ ունի մեր երկրում այդպիսի գործունեութուն ծավալի»,- ասաց Սարգսյանը` հավելելով.

«Ինչքան ուզում են, թող իրենց երկրում զբաղվեն, ոչ մեկ մեր երկրի հետ գործ չունի: Ինչո՞ւ գումարներ չեն տալիս, որ մեր տնտեսությունը զարգանա, այստեղ ծրագիր է իրականացվում, մենք ինչ-որ շրջանակների խանգարում ենք: Ինչ-որ մարդիկ ուզում են, որ Հայաստանը հայաթափվի»: Արամ Սարգսյանի կարծիքով` ալյուրի` ֆոլաթթվով հարստացումը ևս հայաթափման նպատակ ունի: