Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանից հեռտաքրքրվեց, թե ինչ վիճակ է ստեղծված Վրաստանի Վերին Լարսի ճանապարհի կապակցությամբ:
Գագիկ Բեգլարյանը կառավարությանը զեկուցեց, որ իրենք ամենօրյա ռեժիմով կապի մեջ են Վրաստանի համապատասխան պաշտոնյաների հետ, ովքեր խոստացել էին, որ այսօր ճանապարհը կբացվի, բայց քանի որ այսօր Վրաստանում դարձյալ շատ անձրեւներ են տեղացել, հոսքը կրկին փակել է ճանապարհը, եւ ճանապարհի բացման վերջին ժամկետ են սահմանել հունիսի 14-15-ը:
«Դա, կարող եմ ասել, էլի վերջնական չէ, անում են ամեն ինչ, եղանակը իրենց չի օգնում, բայց հույս ունենանք, որ ամսի 14-ին կբացվի ճանապարհը»,- նշեց Գագիկ Բեգլարյանը: