|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Բաթումի մոտակայքում գտնվող Բարցխանա ավանում բնակարանների ծորակներից խմելու ջրի փոխարեն նավթ է հոսում. հաղորդում է վրացական «Նովոստի Գրուզիա» լրատվական կայքը:
Դեպի ավան ձգվող ջրագծի վերականգնողական աշխատանքների հետ կապված` հաճախ են դադարեցնում ջրամատակարարումը, եւ հարակից վնասված նավթամուղից ջրագծի մեջ անարգել լցվում է նավթ:
Նավթային տերմինալի ղեկավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ վնասվածքներն արդեն վերացվել են, սակայն մինչ օրս բնակարանների ջրի ծորակներից նավթը շարունակում է հոսել:
Արդեն երկու օր է, ինչ ավանի բնակչությունն ստիպված է անձրեւաջուր օգտագործել:
Լրատվական կայքը նշում է նաեւ, որ «Բաթում ջուր» ընկերության տեխնիկական տնօրենը հրավիրվել է դատախազություն։