|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Չիլիի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվել է 21 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել այս գիշեր Խուան Ֆերնանդես կղզիների մոտակայքում` Խաղաղ օվկիանոսում. տեղեկացնում է Mignews.com-ը:
CASA 212 ռազմական ինքնաթիռը 2 անգամ փորձել է վայրէջք կատարել, սակայն շուտով նրա հետ կապն ընդհատվել է:
Ինքնաթիռում է եղել նաեւ հայտնի հեռուստահաղորդավար Ֆելիպե Կամիրուգան, որը ցանկանում էր ռեպորտաժ պատրաստել այս տարվա փետրվարի 27-ին Սան Խուան Բատիստա քաղաքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքների վերացման մասին:
Ավիավթարի պատճառները դեռ անհայտ են: Կատարվում է հետաքննություն: