կարևոր
769 դիտում, 57 րոպե առաջ - 2026-11-02 12:36
Աշխարհ

Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ բոլորը զոհվել են

Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ բոլորը զոհվել են

Ֆլորիդայի Փալմ Բիչ շրջանի Գրինեյքերս քաղաքի բնակելի թաղամասերից մեկում կիրակի՝ նոյեմբերի 1-ին, կործանվել է մասնավոր Learjet 60 բիզնես ինքնաթիռ՝ ինը մարդու ուղևորով։ Ավիավթարից հետո դեպքի վայրում ուժեղ հրդեհ է բռնկվել, հայտնում է Associated Press-ը։

ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) տվյալներով՝ օդանավը թռիչք էր կատարել Տեխասի Օսթին-Բերգսթրոմ միջազգային օդանավակայանից և ուղևորվում էր դեպի Բահամյան կղզիներ։ Կործանումից հետո ինքնաթիռը բռնկվել է, իսկ ընկնելու վայրում խառնարան է առաջացել։ Ականատեսները տեսագրել են դեպքի վայրից բարձրացող թանձր սև ծուխն ու այրվող բեկորները։

Associated Press-ի փոխանցմամբ՝ ավիավթարի հանգամանքները դեռ պարզվում են։ Հրապարակման պահին գործակալությունը հաստատված տեղեկություններ չուներ ո՛չ ողջ մնացածների, ո՛չ էլ գետնի վրա տուժածների վերաբերյալ։

Դեպքի առնչությամբ հետաքննություն են սկսել FAA-ն և ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB)։ Կործանման պատճառները դեռևս հայտնի չեն։

Միևնույն ժամանակ, BNO News գործակալության հաղորդմամբ՝ ինքնաթիռում գտնվող ինը անձինք զոհվել են։