կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-06 09:00
Քաղաքական

ՀԱՊԿ-ը շարունակում է քար լռություն պահպանել

ՀԱՊԿ-ը շարունակում է քար լռություն պահպանել

«Ժողովուրդը» գրում է. «Ղարաբաղա–ադրբեջանական և հայ–ադրբեջանական սահմանին վերջին օրերին գրանցված արյունալի միջադեպերի և լարվածության աննախադեպ էսկալացիայի կապակցությամբ երեկ իրենց մտահոգությունն են արտահայտել և կրակի դադարեցման կոչերով կողմերին են դիմել գրեթե բոլոր գերտերությունները՝ ԱՄՆ–ը, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, նաև Շվեյցարիան և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները։ Մինչդեռ այն կառույցը, որի հետ մենք ունենք անվտանգության երաշխավորման պայմանագիր, մինչ օրս շարունակում է քար լռություն պահպանել։ Խոսքը ՀԱՊԿ–ի մասին է, որի անդամներն ուղղակի պարտավորություն ունեն մասնակից պետություններից որևէ մեկի սահմանների վրա հարձակման դեպքում արձագանքել։ 


Եթե մինչև այս բոլոր սահմանային միջադեպերի ժամանակ թե՛ ՀԱՊԿ, թե՛ հայ պաշտոնյաները փորձում էին արդարացնել ՀԱՊԿ–ին՝ նշելով, որ այդ կառույցը պարտավոր է պաշտպանել միայն Հայաստանի Հանրապետության և ոչ թե ԼՂՀ սահմանները, ապա հիմա արդեն հենց Հայաստանի Հանրապետության սահմաններն են գտնվում թշնամու չդադարող կրակահերթերի տակ։


Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում։