|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի գլխին սեւ-մութ ամպեր են կուտակվել: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրները, Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի՝ իրեն ուղղված սկանդալային հարցից հետո մտափոխվել է Դ. Հարությունյանին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու հարցում:
Արդյո՞ք փակված է Ձեր՝ Վճռաբեկ դատարանի նախագահ դառնալու թեման. «Ժողովուրդ»-ի այս հարցին Դ. Հարությունյանը պատասխանել է. «Բազմիցս ասել եմ, որ Վճռաբեկ դատարանն ունի գործող նախագահ»: Թերթի աղբյուրները պնդում են, որ Հարությունյանն այս օրերին բավական անտրամադիր է. նախ` կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկել է իր վրա, բացի այդ՝ կորցրեց դատարանի ցմահ նախագահ լինելու հնարավորությունը:
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: