կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-22 15:52
Արցախ

Հ1, ձեր ցույց տվածը ձորակ էր ու անտառ. ախր «գեղից մարդ կար», տարբերությունը տեսավ. Ա. Խաչատրյան

Հ1, ձեր ցույց տվածը ձորակ էր ու անտառ. ախր «գեղից մարդ կար», տարբերությունը տեսավ. Ա. Խաչատրյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը գրում է. 

«Քարվաճառի (Նոր Շահումյանի) շրջանի Ծար գյուղը և Հ1-ի ռեպորտաժը
 
Հ1-ով Քարվաճառի ջրային ռեսուրսների նշանակության մասին ռեպորտաժ էին ցույց տալիս, խոսում էին ազգային անվտանգության տեսանկյունից «Ալ լճերի» հատվածի կարևորության մասին... Տվեցիք նոր հասկացաք: Չէ, դեռ չեք գիտակցել Քարվաճառի կարևորությունը, քանի սուր ու տանջող ցավը չզգաք, չեք պատկերացնի Քարվաճառը զիջելու հետևանքը...
 
Ռեպորտաժում խոսվեց Ծար գյուղի մասին (ասվեց, որ նկարահանումներն Ծարի մոտակայքում են արվել): Քարվաճառյան մասշտաբներով այն կետը, որտեղ նկարահանումներն են արվել, Ծարից բավականին հեռու էր: Ծարը բարձր սարահարթի վրա է, Ծարում են Քարվաճառի հիմնական խոտհարքերը ու վարելահողերը (ամենաշատ վարելահողը Ակնբերդում է, որն ավելի շատ հյուսիսային Մարտակերտ էր, քան Քարվաճառ): Գյուղապետը Երանոսից էր, գյուղապետարանի քարտուղարը երևանցի էր, ՌԴ-ից տեղափոխված մեր մի հայրենակից (մականունը, եթե չեմ մոռացել «ռուս Արմեն») ոչխարաբուծությամբ է զբաղվում: Ծարի ծաղիկներից հրաշալի մեղր էր ստացվում, որը տարբերվում էր Քարվաճառի մյուս բնակավայրերի անտառային մեղրից: Հ1, ձեր ցույց տվածը ձորակ էր ու անտառ: Ախր «գեղից մարդ կար», տարբերությունը տեսավ: Նկարում. Ծարի եկեղեցին, գյուղի դպրոցը, երեխաները ու բնապատկերը»: