|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Շուտով հիվանդներին անմիզապահության բուժման համար կներարկեն իրենց սեփական բջիջները: Գաղափարը հետևյալն է. ներարկումը հնարավորություն կտա ամրացնել միզապարկը շրջապատող մկանները` նվազեցնելով ախտանիշների սրությունը. տեղեկացնում է doctors.am-ը:
Գիտնականներն արդեն փորձարկել են տեխնոլոգիան կենդանիների վրա: Նրանք ապացուցել են, որ տեխնոլոգիան տոնուս է հաղորդում մկաններին: Ինչ վերաբերում է մարդկանց վրա փորձարկումներին, գիտնականները վերցրել են հիվանդներից կմախքային մկանների հյուսվածքներ ու սկսել են դրանք բազմացնել լաբորատորիայում: Նրանց պատկերացմամբ` այս բջիջները, ընկնելով օրգանիզմ, կսկսեն աճել ու կդառնան օրգանիզմի բնական մաս:
Տեխնոլոգիան փորձարկվել է 300 կանանց վրա: Առաջին փորձարկման ընթացքում բոլոր 42 կամավորներն իրենց լավ էին զգում ներարկումներից հետո, իսկ 35 մարդ լիովին առողջացավ: Երկրորդ դեպքում լավացում էր նկատվել 8 կանանցից 5-ի մոտ: Մեկին նույնիսկ հաջողվել է ամբողջովին առողջանալ: Երրորդ փորձարկման ընթացքում լավացում է նկատել հիվանդների 61%-ը: