կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-25 14:07
Հասարակություն

Հայաստանը ես եմ (տեսահոլովակ)

Հայաստանը ես եմ (տեսահոլովակ)

Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները ընթանալու են «Հայաստանը դու ես» կարգախոսի ներքո:

«Կարգախոսի գաղափարն այն է, որ յուրաքանչյուր ոք սկսի մտածել, որ Հայաստանն իրենով է ապրում, զարգանում, այսինքն` Հայաստանը ինքն է»,- ասաց ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը, և հավելեց, որ սեպտեմբերի 21-ին նշվելու է նաև Երևանի օրը:

Նա նշեց, որ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումները հասանելի կլինեն բոլորին. մարզերում կլինեն համերգներ, տնտեսության վերաբերյալ ցուցահանդեսներ: Հանրապետության հրապարակում կանցկացվի զորահանդես, այնուհետև Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կմատուցվի պատարագ, Պատմության թանգարանում կբացվի նոր մշտական ցուցասրահ` «Հայաստանի 3 հանրապետությունները» խորագրով, սակայն, ինչպես նշեց Վ. Սարգսյանը, ամենանշանակալի միջոցառումը Մատենադարանի նոր մասնաշենքի բացումն է:

«Արտերկրում նույնպես անկախությանը նվիրված միջոցառումներ կլինեն. Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում համերգով հանդես կգա Շառլ Ազնավուրը»,- ասաց բանախոսը: