|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը՝ Ռուբեն Պետրոսյանը, ոստիկանությանը համարում է «Սերժի մուսռնոց»։ Գրում է «Հրապարակ»-ը:
«Ոստիկանություն մի ասա Սեռժի մուսռնոց ասա...Ահա թե ինչ է նշանակում «համակարգը դիմադրում է», ոստիկանը մերը չէ, ժող ջան… »,- գրել է մարզպետի եղբայրը՝ անդրադառնալով «Հեղափոխության պահապաններ» խմբավորման անդամների գործողությունների վերաբերյալ ոստիկանությունում նյութեր նախապատրաստելու վերաբերյալ լուրին:
Ավելի ուշ Պետրոսյանը պարզաբանում է ներկայացրել., որտեղ նշել է.
«Հարգելի ընկերներ։
Ի պատասխան որոշ մանիպուլատիվ շահարկումների` կապված նախկին ստատուսներիս հետ, հարկ եմ համարում ընդգծել հետևյալը.
Գրառումս կապված է ՀՀ վարչապետին անպատիժ հայհոյողներին անտեսելու ու բարոյախրատական աշխատանք տարած տղաների նկատմամբ հետապնդում իրականացնելու` մեր ոստիկանության գործելաոճի հետ։
Բնավ նկատի չունեմ ՀՀ Ոստիկանության բարեխիղճ և պետականամետ ծառայողներին, բայց փաստենք, որ անբարեխիղճ և նախկին դատապարտելի գործելաոճը դեռևս արմատախիլ չի արված մեր Ոստիկանության համակարգից։
Հույս ունեմ` ամենակարճ ժամկետներում կառավարությանը կհաջողվի խորքային բարեփոխումներ անել Ոստիկանության համակարգում և արմատախիլ անել հին բարքերն ու հակապետական գործունեության դրսևորումը ոստիկանների կողմից»,-նշել է նա: