Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների` ՀՀԿ-ի համագումարի ժամանակ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը` Նաիրի Սահակյանը, մոտ 20 րոպե առանձնազրույց է ունեցել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի եղբոր` Լևոն Սարգսյանի հետ:
Համենայն դեպս, գրում է թերթը, Սահակյանները համառորեն տարածում են այդ լուրերը:
Թերթը դիմել է մարզպետ Սարգիս Սահակյանին` պարզելու, թե ո՞րն է եղել Սերժ Սարգսյանի եղբոր և Նաիրիի զրույցի թեման: «Չկա, տենց զրույց չի եղել, մարդ մարդու հետ զրուցելու իրավունք չունի՞»,- ասել է մարզպետը: Նրանից թերթը հետաքրքրվել է, թե հնարավո՞ր է` նման զրույցների արդյունքում է Արագածոտնի մարզում մշտապես իր եղբայրը շահում շինարարական մրցույթները, որն անգամ նկատել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Վարչապետը ոչ մեկին ոչ մի բան չի զգուշացրել, իմ եղբայրն էլ ՀՀ քաղաքացի է ու դրա իրավունքն ունի»,- եզրափակել է Սահակյանը: