|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Առատ բերքի շնորհիվ սրճի մշակմամբ եւ վաճառքով զբաղվող ամերիկյան ընկերությունները իջեցնում են դրա գինը:
Ինչպես գրում է Los Angeles Times-ը, Kraft Foods ընկերությունը, որն արտադրում է Maxwell House եւ Yuban սրճերը, իր արտադրանքը էժանացրել է 6 տոկոսով: Սակայն այս էժանացումն, ընդհանուր առմամբ, չի ազդելու սրճի միջազգային գնի վրա:
Այս քայլը Kraft Foods-ն արել է ի հեճուկս իր մրցակից J.M. Smucker ընկերության, որը նույնպես 6 տոկոսով էժանացրել է իր Dunkin’ Donuts եւ Folgers բրենդային ապրանքները:
Եղանակային անհաջող պայմաններն ու էլեկտրաէներգիայի մեծ ծախսերի պատճառով տարեսկզբին սրճի գինը բավականին բարձրացել էր, սակայն այժմ առատ բերքի շնորհիվ վիճակը կարգավորվում է:
Սպասվում է, որ այս երկու խոշոր ընկերությունների քայլերը կազդեն նաեւ մյուս արտադրողների վրա:
© 2026 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։