|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը որոշում է կայացրել միջազգային հանձնաժողով ուղարկել Սիրիա` հակակառավարական ելույթների ժամանակ մարդու իրավունքների խախտումները ուսումնասիրելու: Խորհրդի հատուկ նստաշրջանում ընդունված բանաձեւում Սիրիայի կառավարությունից պահանջվում է անմիջապես դադարեցնել առանց դատական վճիռների մահապատիժները, ուժի կիրառումը, կտտանքները, խաղաղ ցուցարարների հետապնդումները. տեղեկացնում է mignews.com-ը:
Բանաձեւը Եվրամիության անունից ներկայացրել է Լեհաստանի դեսպան Ցեզարի Լուչինսկին` հույս հայտնելով, որ այն կընդունվի բոլորի կողմից, սակայն նրա հույսերը չեն արդարացել. Ռուսաստանը, Կուբան, Չինաստանը եւ Էկվադորը դեմ են քվեարկել:
Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Լոշչինինը բանաձեւն անվանել է քաղաքականացված եւ միակողմանի: Ըստ նրա` դրանում հաշվի չեն առնված Սիրիայի իշխանությունների դրական քայլերը եւ պատրաստակամությունը` ընդունել ՄԱԿ-ի պատվիրակությանը: Ռուսաստանն անընդունելի է համարում բանաձեւը, քանի որ այն ուղղված է օրինական իշխանությունների տապալմանը եւ կարող է օգտագործվել Սիրիայի հետագա ապակայունացման համար: