Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սյուզան Ռայսը երեկ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վետո է դնում Անվտանգության խորհրդի բանաձեւի վրա, որը դատապարտում է Հորդանանի արեւմտյան ափին Իսրայելի կողմից բնակավայրերի կառուցումը: ՄԱԿ-ի ԱԽ մյուս 14 անդամները հավանություն են տվել այդ փաստաթղթին:
Ռայսի խոսքերով` Օբամայի վարչակազմին հուզել է մեկ հարց` արդյո՞ք բանաձեւի ընդունումը կհանգեցնի խաղաղ բանակցությունների վերսկսմանը: «Մենք վճռականորեն հերքում ենք Իսրայելի գործողությունների օրինականությունը: Սակայն, ցավոք, բանաձեւի նախագիծը երկու կողմերի դիրքորոշումների կոշտացման ռիսկ է ստեղծում»,- ասել է նա:
Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է, որ ԱՄՆ վետոն չի նպաստի խաղաղ բանակցությունների վերսկսմանը եւ կբարդացնի իրավիճակը Մերձավոր Արեւելքում:
Իսկ Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պաղեստինցիների հետ ուղիղ բանակցությունները հակամարտության լուծման միակ ճանապարհն են:
Իսրայելա-պաղեստինյան խաղաղ բանակցություններն ընդհատվել են սեպտեմբերին` Հորդանանի արեւմտյան ափին իսրայելական բնակավայրերի շինարարության սառեցման 10-ամսյա ժամկետը լրանալուց հետո: Պաղեստինցիները հայտարարում են, որ չեն նստի բանակցությունների սեղանի շուրջ, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել շինարարությունը, իսկ Իսրայելը համարում է, որ բանակցությունները կարելի է շարունակել` այդ հարցը շրջանցելով: