|
Փոխարժեքներ
28 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավին եւ նրա տիկնոջը` Սիլվիային, թույլ չեն տվել մտնել գերմանական Լադենբուրգ քաղաքի ռեստորանը, քանի որ վերջինիս տիրուհին չի ճանաչել «երկնագույն արյամբ» զույգին: Արդյունքում համեստ միապետը բավարարվել է շուկայի հրապարակում վաճառվող պիցցայով. տեղեկացնում է France Presse գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել անցած հինգշաբթի: «Ոսկե աստղ» ռեստորանի տիրուհին լրագրողներին պատմել է, որ ռեստորանում հարսանիք է տոնվել, ազատ տեղեր չեն եղել: «Հավաքարար եք, թե` թագավոր, միեւնույն է, ազատ սեղաններ եւ բավարար աշխատուժ խոհանոցում չունեինք»,- ասել է նա` խոստովանելով նաեւ, որ թագավորին ու թագուհուն չի ճանաչել առանց թագի:
Ռեստորանի տիրուհին եւ նրա ամուսինը, որը նույն ռեստորանի խոհարարն է, պատրաստվում են ներողություններով նամակ ուղարկել Շվեդիա: «Մենք ուրախ կլինենք նրանց ընդունել մեկ այլ անգամ»,- ասել են նրանք: