| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Էկոլոգիական վիճակը հանրապետությունում շարունակում է սրընթաց վատանալ. ահազանգում են բնապահպանները եւ դժգոհում ՀՀ նախագահի վերջին հայտարարությունից, որ Հայաստանի զարգացումը կապված է հանքարդյունաբերության հետ:
Հրազդանի երկաթի հանքավայրերի շահագործման հետ կապված` բնապահպանները «Երկիր»-ին հայտնեցին, որ հանքարդյունաբերության նոր նախագծերին հանրությունը տեղյակ է դառնում շատ ուշ` երբ աշխատանքներն արդեն սկսված են լինում:
Հրազդանի երկաթի հանքը գտնվում է այն սարին, որի շուրջը ձեւավորվել են Հրազդան քաղաքը եւ հարակից համայնքները:
«Հանքը վաճառվել է չինացիներին, որոնք նույնիսկ տեղյակ չեն եղել, թե որտեղ է գտնվում այն: Այդ տարածքով են անցնում խմելու ջրի ամբարներ, ոռոգման ջրեր, եւ հանքի շահագործումը անուղղելի հետեւանքների կհանգեցնի»,- ահազանգում են բնապահպանները:
Այդ կապակցությամբ նրանք պատրաստել են բաց նամակ` ուղղված ինչպես ՀՀ նախագահին, այնպես էլ վարչապետին, ԱԺ նախագահին, գլխավոր դատախազին եւ այլ շահագրգիռ գերատեսչություների:
Բնապահպանները ՀՀ նախագահից ակնկալում են, որ նա չեղյալ կհայտարարի լեռնահանքահումքային կազմակերպությունների արտոնագրերը, որոնք տրվել են օրենքի խախտումներով, իսկ մեղավորներին` անկախ զբաղեցրած պաշտոնից, կենթարկի պատասխանատվության: