Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ»-ի լրագրողը երեկ զրուցել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ, ով երեկ ուղեկցում էր վարչապետին: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված: Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
- Գյումրիում տեղեկություններ են տարածվել, որ մի քանի կառույցների վերաբերյալ քննարկում եք ռուսական կողմին հանձնելու հարցը: Գուցե հենց այդ կառույցնե՞րն եք ուսումնասիրել:
- Չկա նման բան:
- Երեւանում Պուտինի այցին ընդառաջ արդեն բողոքի ակցիաներ են կազմակերպվում, դժգոհում են հատկապես Մաքսային միությանն անդամակցության մեր ղեկավարության որոշման դեմ, ի՞նչ տրամադրություններ կան Գյումրիում, եւ ինչպե՞ս եք այդտեղ պատրաստվում դիմավորել ՌԴ նախագահին:
- Մենք ոչ մի բան չենք անում, ճիշտն ասած՝ այստեղ չենք կազմակերպել նման ակցիաներ (ծիծաղում է):
- Հակառա՞կն եք կազմակերպում, այսինքն՝ մեծ շուքով ընդունելություն:
- Նորմալ, փորձելու ենք, որ ամեն ինչ նորմալ լինի, առանձնապես մեծ բաների հետեւից չենք ընկնելու, սովորական, բարձրաստիճան պաշտոնյա է, այլ երկրի ղեկավար, պետք է նորմալ ընդունենք:
- Իսկ ի՞նչ տրամադրություններ կան Գյումրիում, այդ այցից սպասելիքներն ինչպիսի՞ն են:
- Ի՞նչ նկատի ունեք:
- Այստեղ հակասական լուրեր ենք ստանում, գյումրեցիների մի մասը մտահոգ է քաղաքը ռուսական «գարադոկի» վերածելու հեռանկարից, մի մասն էլ՝ ոգեւորված ռազմաբազաների ընդլայնման եւ նոր տնտեսական զարգացման ակնկալիքից:
- Ժամանակները փոխվել են, մարդիկ դարձել են այսպիսին՝ ով ոնց ուզում է հիմա, այնպես էլ ցանկանում է:
- Իսկ մարզպետ Ցոլակյանի ակնկալիքներն ինչպիսի՞ն են այդ այցից:
- Ոչ մի բան չկա, դեռ սպասում ենք, ինչ-որ լավ բան լինի, լավ կլինի, մենք էլ կուրախանանք: Շատ նորմալ է այստեղ ամեն ինչ, ոչ մի շեղում չկա:
- Փաստը, որ Պուտինը Գյումրիում է վայրէջք կատարելու, ինչպե՞ս եք գնահատում:
- Լավ է, էլի, շատ լավ է, ի՞նչ է եղել, տրադիցիա է խախտվում, Երեւան չի գալիս, Գյումրի է գալիս: