Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը Պրիմորսկի բնակիչների համար ցուցանակներ է տեղադրել, որոնցում նշվում է, թե ինչպես պետք է վարվել շնաձկան հարձակման դեպքում. հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Նշենք, որ արդեն շնաձկների հարձակման երկու դեպք է գրանցվել Պրիմորսկի շրջանում. տուժել են 16-ամյա եւ 25-ամյա երիտասարդներ:
Ցուցանակում նշված է տասը խորհուրդ, մասնավորապես` ԱԻՆ աշխատակիցները խորհուրդ են տալիս ձեռքի տակ եղածով հեռու մղել շնաձկանը, հարվածել նրա աչքին կամ խռիկներին:
Փրկարարները խորհուրդ են տալիս նաեւ շնաձկանը տեսնելիս խուճապի չմատնվել, կտրուկ շարժումներ չանել եւ խաղաղ լողալ դեպի նավակը կամ ափը, սակայն շնաձկանը բաց չթողնել ուշադրության կենտրոնից` համապատասխան ինքնապաշտպանական միջոցներ ձեռնարելու համար: Շնաձկից փախչելն անօգուտ է, քանի որ այն ավելի արագ է լողում:
Շնաձկներն անմիջապես չեն հարձակվում: Մինչ այդ նրանք մի քանի անգամ պտտվում են իրենց հետաքրքրող օբյեկտի շուրջը:
Փրկարարները խորհուրդ են տալիս չլողալ այնպիսի վայրերում, որտեղ ձուկ են որսում, քանի որ վիրավորված ձկան հոտը կարող է գրավել գիշատչին:
Շնաձուկը վտանգավոր է նույնիսկ փոքր հասակում. հիշեցնում են փրկարարները եւ խորհուրդ տալիս ընդհանրապես չլողալ, քանի որ ներկայումս Պրիմորսկի շրջանի ափերն անվտանգ չեն: