|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Այսօր առավոտյան Պրիմորսկի շրջանում շնաձկան հերթական հարձակումն է գրանցվել: Սլավյանկա գյուղից 1,5 կմ հեռավորության վրա գտնվող ծովափում տեղաբնակի վրա շնաձուկ է հարձակվել եւ սկսել կծոտել նրան. տեղեկացնում է Deita.ru-ն:
Տեղի հերթապահ ոստիկանը պատմել է, որ առավոտյան բնակիչը դուրս է եկել ափ` խխունջներ հավաքելու եւ ափից հեռացել է մոտ 30 մ, որտեղ խորությունը հասնում է 1 մ-ի, որից հետ այն կտրուկ խորանում է` հասնելով շուրջ 5 մ խորության: Հենց այդտեղ էլ շնաձուկը հարձակվել է նրա վրա, սակայն տղամարդը հասցրել է ափ փախչել. շնաձուկը չի հետեւել նրան:
Տուժածին բազմաթիվ վերքերով տեղափոխել են հիվանդանոց: