Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը նամակ է ուղարկել պետքարտուղարություն, որում պահանջել է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ֆրենսիս Ռիկարդոնեն ներողություն խնդրի այն պնդման համար, թե մինչեւ 1915 թվականը Թուրքիայի տարածքում գործող քրիստոնեական եկեղեցիները դեռեւս գործում են:
Հանձնախումբը պահանջում է, որ Ռիկարդոնեն հանդես գա պաշտոնական հայտարարությամբ, հրաժարվի իր այդ պնդումից եւ նշի, որ Թուրքիայի տարածքում գործած քրիստոնեական եկեղեցիների մեծ մասը ոչնչացված եւ պղծված է, եւ որ պահպանված եկեղեցիները հարկավոր է վերադարձնել օրինական տերերին՝ հայերին, հույներին, ասորիներին...
Պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուղղված նամակում, մասնավորապես, նշվում է, որ դեսպանի այդ մեկնաբանությունը քրիստոնեական սրբավայրերի ոչնչացումը քողարկելու փորձ է եւ ցույց է տալիս, որ դեսպանն ընդունում է Հայոց ցեղասպանության ժխտման`Թուրքիայի կառավարության վարած քաղաքականությունը:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը նշում է, որ մինչեւ 1915-ը Թուրքիայում գործած 2000-ից ավելի հայկական եկեղեցիներից գործում են մոտ 50-ը միայն: