կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-19 10:59
Տարածաշրջան

Նոր Զելանդիան քննադատել է Էրդողանին

Նոր Զելանդիան քննադատել է Էրդողանին

Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթըն Փիթըրսն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը հանրահավաքի ժամանակ մզկիթում տեղի ունեցած դաժան արյունահեղության տեսանյութն էր ցուցադրել: Տեսանյութն ուղիղ եթերով հեռարձակելուց հետո սոցցանցերն արդեն առաջին 2 օրերին հեռացրել էին մոտ 1.5 մլն հոլովակ` դաժան տեսարանների պատճառով: մինչդեռ` Էրդողանը հանրահավաքի ժամանակ ցուցադրել էր այդ տեսանյութը և որոշ հատվածներ կարդացել ահաբեկչի` 74 էջանոց «մանիֆեստից»:

Նոր Զելանդիայի արտգործնախարար Փիթըրսը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և փոխնախագահ Ֆուաթ Օքթայի հետ հանդիպման ժամանակ նրանց հայտնել է, որ Էրդողանի այդ քայլը սխալ է: «Եթե դիտարկենք, որ ահաբեկիչը Նոր Զելանդիայի քաղաքացի չէ, ապա այս երկիրը չներկայացնող ամեն բան վտանգի է ենթարկում Նոր Զելանդիայի ժողովրդի և արտասահմանում ապրող մեր քաղաքացիների ապագան ու անվտանգությունը: Դա ընդհանրապես արդար չէ», - Փիթըրսի խոսքերն է մեջբերում Sözcü պարբերականը: