Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պակիստանի իշխանությունները թույլատրել են չինացի ռազմական ինժեներներին լուսանկարել, նույնիսկ որոշ դետալներ վերցնել ամերիկյան անտեսանելի Blackhawk («Սեւ շահեն») ուղղաթիռից, որն ամերիկյան հատուկ ծառայությունները կիրառել էին Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողության ժամանակ:
Չնայած ԿՀՎ-ի խնդրանքներին` չինացիներին մոտ չթողնել ամերիկյան ուղղաթիռին, Պակիստանն, այնուամենայնիվ, գնացել է այդ քայլին, ինչը ցույց է տալիս, որ Իսլամաբադի հարաբերությունները Վաշինգտոնի հետ վերջին շրջանում վատացել են, իսկ Պեկինի հետ, ընդհակառակը, լավացել:
«ԱՄՆ-ը տեղեկություններ ունի, որ Պակիստանը, ավելի ճիշտ` պակիստանյան ներքին հետախուզությունը` ISI-ն, չինացի զինվորականներին թույլ է տվել ուսումնասիրել վթարված ուղղաթիռի դետալները»,- Financial Times-ին ասել է ամերիկյան հետախուզության ներկայացուցիչը: Նա նաեւ հավելել է, որ պակիստանցիները չինացիներին հնարավորություն են տվել պարզել, թե ինչպես է աշխատում «Սթելս» տեխնոլոգիան, որն ուղղաթիռն անհետացնում է ռադարների էկրաններից:
Նշենք նաեւ, որ Պակիստանի հետախուզությունը հերքել է այդ տեղեկատվությունը:
Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործղությանը մասնակցել է 2 ուղղաթիռ, որոնցից մեկը վնասվել էր, եւ ամերիկացիները պայթեցրել էին այն, որպեսզի ոչնչացնեն դրա` պետական գաղտնիք հանդիսացող սարքավորումները, սակայն ամբողջությամբ այն վերացնել, փաստորեն, չի հաջողվել: