|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Հոլանդը Տոկիո պաշտոնական այցի ժամանակ ճապոնացիներին շփոթել է չինացիների հետ. հայտնում է Лента.ру-ն` վկայակոչելով Le Parisien-ը:
Հունիսի 7-ին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հոլանդը որոշել է իր ցավակցությունը հայտնել ճապոնացի ժողովրդին` կապված 2013-ի հունվարին Թունիսի գազային հանքավայրում այդ երկրի 10 քաղաքացիների զոհվելու կապակցությամբ, սակայն իր խոսքում նրանց չինացի է անվանել:
Ինքը` Հոլանդը, չի էլ նկատել իր սխալը: Իրավիճակը շտկել է թարգմանիչը` թարգմանության ժամանակ նշելով ճիշտ տարբերակը: