Փոխարժեքներ
19 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.33 |
EUR | ⚊ | € 432.69 |
RUB | ⚊ | ₽ 4.7766 |
GBP | ⚊ | £ 513.51 |
GEL | ⚊ | ₾ 141.02 |
«Նա գրում է հյութեղ, պարզ ու հասկանալի, ժողովրդական բառ ու բանով հարուստ, հետաքրքիր լեզվով։ Նրա լեզվամտածողությունը գերազանցապես հայերեն է, զերծ օտարություններից»,-Պարույր Սևակ:
1905թ. Այս օրն է ծնվել հայ արձակագիր, լրագրող, ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ Վախթանգ Անանյանը, ով 1915 թ - ին ընդունվել է Դիլիջանի ծխական դպրոց և ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով երկու տարուց դուրս մնացել դպրոցից։ Հետագայում գրողը ցավով հիշում է. «Ավարտվեց իմ ուսման ժամանակաշրջանը։ Դրանից հետո իսկական դպրոց այլևս չեմ տեսել։ Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի գրկում ես մեծացել եմ»:
Անանյանը մանկական ու պատանեկան ստեղծագործությունների համար արժանացել է Հայկական ՍՍՀ պետական մրցանակի, աշխատել է «Մաճկալ», «Սոցիալիստական գյուղատնտեսություն» թերթերի խմբագրություններում, պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։
2006 թ. Անանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Վախթանգ Անանյան 1905-1980» նամականիշ է տպագրվել։
Վ. Անանյանը հայ գրականության մեջ լինելով արկածային ժանրի հիմնադիրը, ստեղծեց հայ արձակի մնացուն արժեքներ։ «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վեպերը, «Որսորդական պատմվածքներ» ժողովածուն :
Հայաստանում գործում է նաև Վ. Անանյանի անվան միջնակարգ դպրոց: