կարևոր
232 դիտում, 2 օր առաջ - 2025-05-16 17:30
Հասարակություն

Ավինյանը Երևանի ծննդյան վկայականի վրա երդվում է, բաց երբևէ «Էրեբունի» թանգարան չի այցելել, գոնե, իմ ժամանակ․ նախկին տնօրեն

«Շատ ասում են՝ քաղաքապետարանը, խոսքը Ավինյանի ժամանակաշրջանի մասին է, նպաստել է և «Էրեբունի» թանգարանն ունեցել է գրադարան, ֆոնդեր և այլն, նշեմ, որ դա չի արվել Տիգրան Ավինյանի ժամանակ։ Տիգրան Ավինյանի  կառավարման ժամանակաշրջանում գրեթե ոչինչ «Էրեբունու» համար չի արվել։ Մենք շատ հաճախ, եթե այն ժամանակ, օրինակ, աշխատում էինք շատ սերտ կերպով փոխքաղաքապետերի հետ, խոսքը Տիգրան Վիրաբյանի և Գայանե Մելքոմ Մելքոմյանի մասին է,  և կարող էինք ուղիղ փոխքաղաքապետերի հետ խոսել, մեր հարցերը բարձրաձայնել, որովհետև միշտ չէ, որ մշակույթի և տուրիզմի վարչությունը լսում էր մեզ, ընկալում էր մեզ, շատ դեպքերում նաև խանգարում էր մեզ, ինչի մասին, օրինակ, ես բազմիցս բարձրաձայնել եմ նաև ավագանու մշակույթի համապատասխան հանձնաժողովի նիստերում, ապա, երբ Տիգրան Ավինյանը դարձավ քաղաքապետ, մեր ոլորտը համակարգող փոխքաղաքապետին մենք Էրեբունի թանգարանում կարծես թե չենք տեսել։

Այսինքն՝ նրանց հետ շփվելը  տաբու դարձավ, էլ չեմ ասում, որ, օրինակ, քաղաքապետ Ավինյանը, ով ձեռքը դրել էր Երևանի ծննդյան վկայականի՝ Էրեբունու սեպագիր արձանագրության վրա և երդվել, գոնե իմ կառավարման ժամանակ մեկ անգամ չի այցելել Երևանի հնագույն օրրան համարվող «Էրեբունի» ամրոց և թանգարան»,-այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ