Փոխարժեքներ
18 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.33 |
EUR | ⚊ | € 432.69 |
RUB | ⚊ | ₽ 4.7766 |
GBP | ⚊ | £ 513.51 |
GEL | ⚊ | ₾ 141.02 |
Վատիկանում սկսվել է Հռոմի նոր պապ Լևոն XIV-ի գահակալման արարողությունը։
Գահակալում է կոչվում Հռոմի պապի պաշտոնավարման սկսման արարողությունը, որն անցկացվում է Սուրբ Պետրոսի հրապարակում։ Արարողությունից առաջ նոր Հռոմի պապը՝ Լևոն XIV-ը (Ռոբերտ Պրեւո), շրջել է հրապարակով ավտոմեքենայով և ողջունել հավատացյալներին։ Այնուհետև նա մատուցել է պատարագ Սուրբ Պետրոսի տաճարի դամբարանում։
Գահակալման արարողությանը մասնակցել են բազմաթիվ համաշխարհային առաջնորդներ, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Իսպանիայի և Բելգիայի թագավորները՝ Ֆիլիպ VI-ը և Ֆիլիպը։ Ռուսաստանից արարողությանը ներկա է գտնվել մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան։