կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-01 19:43
Հասարակություն

Տապը կշարունակվի

Տապը կշարունակվի

Հայաստանում հրդեհավտանգ եղանակը կշարունակվի եւս երկու օր: Օդի նվազում կարելի է ակնկալել միայն օգոստոսի 4-ից հետո:

Meteo-TV-ից տեղեկացնում են, որ ամբողջ տարածաշրջանում առաջիկա օրերին ևս սպասվում է առանց տեղումների, շոգ եղանակ, առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին կնկատվի թույլ ամպամածություն, միայն երեկոյան տեղ-տեղ հնարավոր է թույլ քամի՝ մինչև 10մ/վ արագությամբ։

«Արարատյան դաշտավայրում և Սյունիքում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է»։ Երևանում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորի նախալեռներում և Սյունիքի հովիտներում երեկ, այսօր և վաղը օդի ջերմաստիճանը վտանգավոր՝ +40 աստիճան է»,- հայտնում են Meteo-tv-ից:

Եւ քանի որ այս օրերին գեոմագնիսական դաշտն անկայուն է լինելու, մասնագետները խորհուրդ են տալիս 11։00-ից 17։00-ն զերծ մնալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ընդունել մեծ քանակությամբ հեղուկ։