կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-30 12:32
Հասարակություն

Հարկային տեռոր

Հարկային տեռոր

Հարկայինը առեւտրականներին ճզմելու նոր մշակույթ է որդեգրել. «Ոսկու աշխարհ» տոնավաճառի մի քանի աշխատակիցներ երեկ մեզ տեղեկացրին, որ որոշ «հաճախորդներ» գնում են բավական թանկարժեք ոսկյա զարդեր, իսկ քիչ անց վերադառնում են, ներկայանում որպես հարկայինի աշխատողներ` ասելով, թե «ստուգում էինք` տեսնենք ՀԴՄ տալի՞ս եք»:

Դեպքը կրկնվել է մի քանի վաճառողների մոտ: Թե ովքեր են հարկայինի վայ-աշխատողները, մեզ չհաջողվեց պարզել: Իսկ տոնավաճառի աշխատակիցներն արդեն անելանելի վիճակում են եւ պարզապես չգիտեն, թե ում կարելի է վաճառել ապրանքը: Ստացվում է՝ ապրանքը վաճառել է ՀԴՄ կտրոնով, իսկ իրականում ոչինչ էլ չի վաճառել:

Ըստ ֆինանսների նախարարության` 2011թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետբյուջե են մուտքագրվել 314,8 մլրդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի 99,9 տոկոսը: Հարկահավաքման կիսամյակային պլանը, հավանաբար, հարկայինի աշխատողները փորձում են այս ձեւով կատարել: