Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ջավախքում լարված իրադրությունը չի թուլանում: Այն այս անգամ թեժացել է կրթամանկավարժական շրջանակներում, որտեղ մեկը մյուսի հետեւից շարունակվում են վրացական իշխանությունների` անհեռատես և հակահայկական ծրագրերը:
Հատկապես անհանգստացնող է Ջավախքի դպրոցներից ուսուցիչների ապօրինի և զանգվածային հեռացումների փաստը, երբ համեմատաբար երիտասարդների կողքին ծիծաղելի պատճառաբանություններով հեռացվում են նաև վաստակավոր և բազմամյա մանկավարժներ, որոնց տեղերը մեկընդմիշտ բաց են մնում հայրենի դպրոցներում:
Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համոզմամբ` անվտանգության մարմինների ցուցումներով Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության կողմից Ջավախքի ուսուցիչների այսպիսի մասսայական զտումը հետապնդում է մի քանի նպատակ. առաջինը` դիմազրկել և զոմբիացման միջոցով աստիճանաբար վրացականացնել հայ դպրոցը, երկրորդ` կրճատված ուսուցիչների աշխատավարձերի հաշվին մասամբ բարձրացնել մնացյալների աշխատավճարը` եվրոպական կառույցների աչքին թոզ փչելու և դրանով իսկ «համապատասխանեցվելու» եվրոպական կրթական ստանդարտներին:
Հատկանշական է, որ վրացական իշխանությունները չեն կատարել նաև ՀՀ ԿԳՆ-ի հետ ձեռք բերված համաձայնության մեջ տեղ գտած պայմանավորվածությունները, որոնցից մեկով նախատեսվում էր վերականգնել հայոց լեզվի` նախորդ տարի կրճատված ժամաքանակները: Ժամաքանակները մնացել են նույնը, ինչը մեծ հարված է Ջավախքի դպրոցներին` հայեցի դիմագիծը պահպանելու և զարգացնելու գործում, նաեւ` վիրավորական քայլ` ուղղված բարեկամ-հարևան Հայաստանի իշխանություններին և պատկան մարմիններին: