|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Կանադայի խաղաղօվկիանոսյան ափին` տեկտոնական երկու սալերի շփման տեղում սեյսմիկ էներգիա է կուտակվում, որը սպառնում է հզորագույն երկրաշարժ առաջացնել: Նման եզրակացության են հանգել Սայմոն Ֆրեյզերի համալսարանի երկրաբանները, որոնք ավարտել են Խուան դե Ֆուկի տեկտոնական սալի եւ հյուսիսամերիկյան մայրցամաքային սալի միջեւ անցնող 200 կիլոմետրանոց «անցումային գոտու» ուսումնասիրությունները Վանկուվեր կղզում:
Nature Geoscience ամսագրում հրապարակված երկրաբանահետախուզական տվյալները վկայում են, որ երկրաբանական խզվածքն այդ շրջանում 7 կիլոմետրով խորն է, քան համարվում էր առաջ, այն անցնում է նստվածքային ապարներով եւ ձգվում դեպի արեւելք:
«Եթե երկրաշարժ տեղի ունենա, այն ավելի մեծ տարածք կընդգրկի, քան կարծում էինք»,- ասել է համալսարանի պրոֆեսոր Էնդի Քալվարտը:
Խաղաղօվկիանոսյան ափը Կանադայի ամենաակտիվ սեյսմիկ տարածքն է: Վերջին 70 տարիներին Վանկուվեր կղզում արձանագրվել է մոտ 100 ստորգետնյա ցնցում` 5 եւ ավելի բալ մագնիտուդով: